00:00:00

Նիդեռլանդներից ուղարկված ծրարների մեջ հայտնաբերվել են հաշիշանման կոշտ զանգվածներ

23:35, 06 փետրվար 2020 Իրավական

Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության, ԱԱԾ եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Նորագավիթի 1-ին փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Նոր Խարբերդի 36-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Նիդեռլանդների Թագավորությունից փոստով ստացված երկու ծրար․ բացիկների մեջ քողարկված էր մուգ շագանակագույն հաշիշանման կոշտ զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր