00:00:00

Ոստիկանությունը գրպանահատների հետ կապված հայտարարություն է տարածել եւ խորհուրդներ տվել

17:36, 06 փետրվար 2020 Իրավական

Ոստիկանությունը քաղաքացիներին ուղղված հայտարարություն է տարածել՝ կապված գրպանահատների հետ: Հայտարարությունում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, հասարակական տրանսպորտում ուշադիր եղեք ձեր իրերի նկատմամբ, դրանք պահեք տեսադաշտում։ Բազմաթիվ դեպքերում գրպանահատը, հափշտակելով դրամապանակը, բացի փողից գտնում է նաեւ բանկային քարտ՝ ծածկագրով հանդերձ։ Եթե քաղաքացին չի հասցնում արգելափակել այն բանկի միջոցով, հանցագործը կանխիկացնում է քարտի գումարը։ Ոչ մի դեպքում մի պահեք բանկային քարտն ու ծածկագիրը միասին։ Փորձը ցույց է տալիս, որ գրպանահատները գործում են թե՛ մենակ, թե՛ խմբով։ Հիմնականում` խմբի մի մասը երթուղային տրանսպորտում շեղում է ուղեւորների ուշադրությունը, իսկ մյուս մասը հափշտակում է իրեր։ Ինչ էլ լինի` ձեր իրերը պահեք ձեզ մոտ եւ մարդաշատ վայրերում եղեք առավել ուշադիր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր