00:00:00

Արտագրությունների ծավալը մեծանում է, սակայն բողոքը մնում է. ԲՈԿ

18:51, 05 փետրվար 2020 Իրավական

Այսօր երկու դեպք ունենք, որ ԲՈԿ-ի դեմ դատական հայցեր կան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով արտագրություններին: Գոգյանը մանրամասնեց, թե ինչի մասին է խոսը նշելով, որ իրենք պայքարելու են նման եւրեւույթների դեմ։ «Մեկ դեպքը նախարարություններից մեկի ներկայացուցչին է վերաբերում, որը երեք անգամ վարչական վարույթ է հարուցել ԲՈԿ-ի դեմ այն բանի համար, որ մենք չենք հաստատել իր ատենախոսությունը: Կարծես թե չի էլ հերքվում, որ այնտեղ կան մեծածավալ արտագրություններ: Մենք բացահայտել էինք 25 էջ, սակայն երբ նախարարությունում ձեւավորված հանձնաժողովն ուսումնասիրեց աշխատանքը, այդ ծավալն ավելի շատացավ: Արտագրությունների ծավալը մեծանում է, սակայն բողոքը մնում է»։ Երկրորդ դեպքը եղել է տնտեսագիտությունից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, հայցորդը գաղտնի քվեարկության ժամանկ չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, սակայն մասնագիտական խորհուրդը սխալ որոշում է կայացրել եւ երաշխավորել է, որ ԲՈԿ-ը նրան հանձնի գիտական աստիճանը հավաստող վկայագիր: «Քանի որ հայցորդն անհրաժեշտ ձայներ չի ունեցել, չենք հաստատել, այլ մերժել ենք այն: Հիմա գործը դատարանում է, նիստը կլինի մարտի 18-ին: Կհասկանանք, եթե մարդը չի հավաքել բավարար ձայներ, բայց խորհուրդը սխալ որոշում է կայացրել, արդյոք նա պե՞տք է ստանա աստիճանը հավաստող վկայագիր»։ Ամփոփելով 2019 թվականի ԲՈԿ–ի կողմից հաստատած գիտական աստիճանները՝  Գոգյանը նշեց, որ դրանք զգալիորեն նվազել են։ «2019 թվականին հաստատել ենք 223 գիտական աշխատանք, որոնցից 6–ը դոկտորական են, 217–ը թեկնածուական։ Կտրուկ նվազել են տնտեսագիտության բնագավառի պաշտպանությունները։ Եթե 2018 թվականի դրանց քանակը եղել է 70, ապա 2019 թվականին եղել է 34։ 2019 թվականի ամենաշատ պաշտպանությունները տեղի են ունեցել տեխնիկական գիտություններից ընդամենը 40, որոնք 2018–ին եղել են 47։ Գրեթե բոլոր բնագավառներում եղել է քանակի անկում բացառությամբ դեղագործությունից, որում եղել է աճ եւ դա պայմանավորված է Երեւանի պետական համալսարանում եւ բժշկական համալսարանում դեղագործության ուղղությամբ հետազոտությունների աճի եւ ինդուստրիայի հետ կապով, որը շատ ուրախալի է»,– ասաց Գոգյանը։ Նրա խոսքով՝ ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների խիստ անհրաժեշտություն կա. «Ընդհանուր պաշտպանությունները հաստատելու թվի նվազումը մեզ չի ուրախացրել, բայց կարող եմ ասել, որ ինչ որ քանակով կարողացել ենք վատ գործերի դեմն առնել, եւ սա դեռ ինստիտուցիոնալ մակարդակի պայքար չէ, այլ մարդկային գործոնով ձեւավորված պայքարի արդյունք էր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր