00:00:00

ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը, ապա՝ նրա հետ հեռացել շենքից

14:29, 05 փետրվար 2020 Իրավական

armtimes.com. Այսօր առավոտից ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: Ավելի ուշ Վերմշյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է շենքից:
ՀԺ-ի թղթակիցը կոմիտեից հայտնում է, որ քննչական գործողությունները, ըստ էության, ավարտված են: Վերմիշյանի աշխատասենյակում այլեւս ոչ ոք չկա, դուռն էլ կնքված է: ՀԺ-ի թղթակցին փոխանցել են, որ առաջիկայում ԱԱԾ-ն հաղորդագրություն կտարածի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր