00:00:00

Ոստիկանությունը վերադարձրել է Ռուբեն Հայրապետյանի մեքենաները. դրանք զննության չեն ենթարկվել

19:59, 04 փետրվար 2020 Իրավական

ՀՀ ոստիկանությունը վերադարձրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող երկու մեքենան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ դրանք զննության չեն ենթարկվել: ՀՀ ոստիկանությունը հրաժարվել էր մեքենաները տրամադրել Ռուբեն Հայրապետյանին բաց թողնելուց հետո: Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր