Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ փետրվարի 27-ին, մեկնարկել են հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 18 հարց, այդ թվում մի շարք կարեւոր ընտրություններ:
Մասնավորապես, խորհրդարանում տեղի կունենա ՀՀ նախագահի ընտրությունը, Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը ՍԴ անդամի նշանակումը:
Բացի այդ, կան բազմաթիվ օրինագծեր, որոնք պետք էընդունվեն երկրորդ ընթերցմամբ: Դրանց թվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագծերը:
https://www.youtube.com/watch?v=c3NgZuUUBPo