00:00:00

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի. Արմեն Աշոտյան

12:49, 24 հունվար 2020

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի: Հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված: Եթե դա էլ չօգնեց, արյան անալիզ վերցրեք, հաստատ խոլեստերինը բարձր կլինի, ինչը կվկայի, որ նա տարիներ շարունակ չալաղաջ կտորներն է կերել պետական բյուջեից: Եթե այնտեղ էլ բան չգտնեք, առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են: Եթե դա էլ չստացվեց, լյարդը նայեք, հաստատ մսխումների և վատնումների մասին աղաղակող ճարպային կուտակումներ կլինեն: Փայծաղը ստուգեք, փայծաղը, կասկած չկա, որ չափերը նորմայից մեծ են: Սրանով կապացուցեք, որ տարիներ շարունակ Հրայրը խմել է ժողովրդի արյունը: Եթե դա էլ չօգնեց, իջեք դեպի միզապարկ, այնտեղ էլ ավազ կլինի, ըստ ամենայնի՝ մանր ու միջին բրիլիանտներից կազմված: Չէ, ավելի ներքև չիջնեք, քանզի ձեր պրոբլեմների սկզբնաղբյուրը հենց այնտեղ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր