00:00:00

Դուք 7 տարի պատգամավոր եք եղել ոչ լեգիտիմ Ազգային ժողովներում. Մարիա Կարապետյանը՝ Մարուքյանին

12:08, 24 հունվար 2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանն այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշեցրեց, թե Մարուքյանը քանի տարի է եղել պատգամավոր, ինչպե՞ս է հարվածել սեղաններին, բայց այն ժամանակ նրա նկատմամբ ՀՀԿ-ական ԱԺ նախագահները սանկցիաներ չեն կիրառել, որովհետև այն ժամանակ խորհրդարանը ոչ լեգիտիմ էր։ «Ձեր նկատմամբ սանկցիա չի կիրառվել ոչ միայն նրա համար, որ ՀՀԿ-ական նախագահները ավելի ժողովրդավար և մեծահոգի էին, այլ նրա համար, որ նրանք ներքուստ գիտեին, որ լիգիտիմություն չունեն։ Սեղաններին արդար պատճառներով եք հարվածել և տեղից գոռացել։ Նրանք  մի բան էլ գիտեին, գիտեին, որ այդ ամենը որևէ բան չի փոխելու, և իրենք անելու են այն, ինչ ուզում են, մինդեռ այս Ազգային ժողովում Ձեր խոսքն ու վարքը կշիռ ունի, և Ձեր նկատմամբ սանկցիայի կիրառումը այդ խոսքի ու վարքի արժեվորումն է, որքան էլ դա Ձեզ պարադոքսալ թվա»,-հայտարարեց  Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր