00:00:00

Շատ կուզեի տեսնել խուզարկությունը թույլատրող դատական ակտը. Ռուբեն Մելիքյան

11:47, 24 հունվար 2020

Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» հկ համահիմնդաիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ «Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին։ Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այն էլ՝ մեղադրանքի առաջադրումից շուրջ 25 օր անց։ Դա դեմ է թե՛ քրեադատավարական, թե՛ սահմանադրաիրավական և թե՛ քննչական-տակտիկական տրամաբանությանը։ Փոխարենը դա լրիվ տեղավորվում է «Նոր Հայաստանի» ռեպրեսիվ տրամաբանության մեջ։ Շատ կուզեի տեսնել խուզարկությունը թույլատրող դատական ակտը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր