00:00:00

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի մասին» հրամանագիրը

18:04, 05 ապրիլ 2018 Հասարակություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր այսօրվա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչել ՀՀ նախագահի մի շարք հրամանագրեր, որոնք պայմանավորված են Սահմանադրական փոփոխություններով: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել՝ 1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-33 հրամանագիրը. 2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Զորամասերը կամ ծառայության վայրերը ինքնակամ լքած զինծառայողների հետագա զինվորական ծառայությունը շարունակելու մասին» ՆՀ-40 հրամանագիրը. 3) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում առկա թանկարժեք մետաղների տնօրինման մասին» ՆՀ-66 հրամանագիրը. 4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-150 հրամանագիրը. 5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության եւ տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-181 հրամանագիրը. 6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 29-ի «Չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին» ՆՀ-185 հրամանագիրը. 7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի փետրվարի 3-ի «Պետական վիճակագրական հաշվետվական կարգապահությունը բարձրացնելու մասին» ՆՀ-194 հրամանագիրը. 8) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների եւ կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-237 հրամանագիրը. 9) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը հաստատելու մասին» ՆՀ-239 հրամանագիրը. 10) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների եւ կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» ՆՀ-260 հրամանագիրը. 11) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը միանվագ նպաստներ վճարելու մասին» ՆՀ-268 հրամանագիրը. 12) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների եւ կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-271 հրամանագիրը. 13) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների եւ կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-283 հրամանագիրը. 14) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՆՀ-352 հրամանագիրը. 15) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, երեխաներին տրվող նպաստների չափերի բարձրացման մասին» ՆՀ-377 հրամանագիրը. 16) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների եւ կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» ՆՀ-401 հրամանագիրը. 17) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման մասին» ՆՀ-446 հրամանագիրը. 18) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը. 19) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու միջոցառումների մասին» ՆՀ-795 հրամանագիրը. 20) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագիրը. 21) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» ՆՀ-630 հրամանագիրը. 22) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագիրը. 23) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՆՀ-189-Ն հրամանագիրը. 24) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պետական պաշտոններում նշանակվող անձանց ներկայացնելու կարգի մասին» ՆՀ-172-Ն հրամանագիրը. 25) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագիրը. 26) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-118-Ն հրամանագիրը. 27) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը եւ բուսասանիտարիայի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպելու մասին» ՆՀ-292-Ն հրամանագիրը. 28) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայկական սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-277-Ն հրամանագիրը. 29) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 10-ի «Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-206-Ն հրամանագիրը. 30) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆՀ-255-Ն հրամանագիրը։ 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտնում  2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, ըստ որի Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման մոդելի: Ասյուհետ երկրի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները էականորեն կրճատվում են: Նրա լիազորությունների մի մասն անցնում է վարչապետին, մի մասն էլ՝ կառավարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր