00:00:00

Թուրքիայում 176 սպայի կալանավորման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի համար

16:05, 14 հունվար 2020 Աշխարհ

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատախազությունը 176 սպայի կալանավորման օրդեր Է տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հաղորդել Է Anadolu գործակալությունը: Նշվում Է, որ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալման գործողությունը կատարվում Է Թուրքիայի 49 նահանգում: Կասկածյալների թվում են 108 գործող լեյտենանտներ եւ ավագ լեյտենանտներ, ինչպես նաեւ F-16 կործանիչների վեց օդաչու: Արդեն ձերբակալված Է 115 մարդ: Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում խռովությունից հետո կալանավորվել Է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել Է ավելի քան 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջումը եւ մերժել մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր