00:00:00

Ամերիկյան սենատորը սմարթֆոնները ատրճանակներից վտանգավոր է համարում

03:52, 14 հունվար 2020 Աշխարհ

Ամերիկյան դեմոկրատ-սենատոր Ջոն Ռոջերսը ԱՄՆ 21 տարեկանից ցածր քաղաքացիների համար սմարթֆոնների օգտագործումը սահմանափակելու օրենսդրական կարճ նախագիծ է առաջարկել։ Նա ակնկալում է, որ իր առաջարկությունը կընդունվի։ Նա վստահեցնում է, որ նախագիծը կատակով է մշակել, թեեւ փաստաթղթում խախտումների համար ոչ ծիծաղելի պատիժներ են սահմանվում՝ մինչեւ 1 տարվա ազատազրկում եւ 1000 դոլարի չափով տուգանք, գրում է HighTech+-ը։ «Ակնհայտ է, որ 21-ից ցածր տարիքի անձինք ոչ բավարար հասուն են, որպեսզի առանց վտանգի սմարթֆոն օգտագործեն։ Ես մոլորության մեջ չեմ այն իմաստով, որ այն կընդունվի։ Ինքս, ամենայն հավանականությամբ, դրա օգտին չեմ քվեարկի»,- գրում է Ռոջերսը։ Ընդ որում, Ռոջերսը չի համարում, որ սմարթֆոններն իրոք վտանգավոր են երիտասարդների համար։ Սենատորն այս առաջարկությունն արել է որպես բողոք Վերմոնտ նահանգում ընդունված այն օրենքի դեմ, որը 21 տարեկանից ցածր անձանց արգելում է հրազեն ձեռք բերել, եթե նրանք անվտանգության կուրսեր չեն անցել։ Ռոջերսը կարծում է, որ օրենքը հակասում է Սահմանադրության երկրորդ փոփոխությանը, որը ԱՄՆ քաղաքացիների համար զենք ունենալու իրավունք է երաշխավորում, եւ որ «սմարթֆոններն ավելի վտանգավոր են, քան ատրճանակները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր