00:00:00

Հյուսիսային Օսիայի իշխանությունները Վլադիկավկազի ու Թբիլիսիի միջեւ ավիահաղորդակցության բացում են նախաձեռնել

02:52, 14 հունվար 2020 Աշխարհ

Հյուսիսային Օսիայի իշխանությունները Վլադիկավկազի ու Թբիլիսիի միջեւ ավիահաղորդակցություն բացելու նախաձեռնությամբ են հանդես եկել։ Այդ ուղղությամբ նախապատրաստված աշխատասնքները կատարվել են, ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի արդյունաբերության եւ տրանսպորտի նախարար Խայդարբեկ Բուտովը։ Նրա խոսքերով՝ ավիաուղու մեկնարկի նախաձեռնությունը ավելի վաղ քննարկել եւ հավանության են արժանացրել Հյուսիսային Օսիայի եւ Վրաստանի օդանավակայանների, զբոսաշրջային օպերատորների, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։ Ավիահաղորդակցությունը թույլ կտա թեթեւացնել հերթերը «Վերին Լարս» անցակետում, ռուս-վրացական սահմանին, որը հաճախ փակվում է ձմեռային եղանակներին։ Բացի այդ, չվերթը պահանջարկ կունենա ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլեւ մյուս տարածաշրջաններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր