00:00:00

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը» չի դադարեցնում առեւտրային պատերազմը

01:42, 14 հունվար 2020 Աշխարհ

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը», որը պետք է «դադարեցնի արնահեղությունը», չի դադարեցնում առեւտրային պատերազմը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Առեւտրային պալատի փոխնախագահ Մայրոն Բրիլիանտը, հաղորդում է Reuters-ը: ««Առաջին փուլի» իրականացումը կարեւոր է վստահության ամրապնդման համար՝ հեռվանալով բանակցությունների հաջողությունից»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որպեսզի կողմերը ցույց տան «երկրորդ փուլի» մասին բանակցություններին հակվածությունը՝ հավելել է Բրիլիանտը: Նա նաեւ հիշեցրել է «զգալի խնդիրների» առկայության մասին: Առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը» ձեռք է բերվել դեկտեմբերի 13-ին: Փաստաթղթի պաշտոնական ստորագրումը, ինչպես ակնկալվում է, կկայանա Վաշինգտոնում հունվարի 15-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր