00:00:00

Իրանցի պատգամավորները Մեծ Բրիտանիայի դեսպանին վտարելու կոչ են անում

23:13, 13 հունվար 2020 Աշխարհ

Իրանցի մի շարք օրենսդիրներ ԱԳՆ-ին կոչ են արել վճռական միջոցներ ձեռնարկել եւ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրին վտարել Թեհրանում բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով, փոխանցում է Mehr-ը: Մաքեյրը կարճ ժամանակով ձերբակալվել էր անցյալ շաբաթ Թեհրանի կենտրոնում Ամիր Քաբիրի անվան համալսարանի առաջ օդանավի աղետի պատճառով տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: «Չնայած դիվանագիտական կանոններին, դեսպանը, որը միջամտում է ընդունող երկրի ներքին գործերին, պետք է վտարվի»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքանության հարցերի կոմիտեի անդամ Նագհավի Հոսեինին: «Հարցն այն է, թե ի՞նչ է տեղի ունենում, երբ Մեծ Բրիտանիայի դեսպանը մասնակցում է այնտեղ [հանրահավաքին] եւ անձամբ լուսանկարում ու տեսանկարահանում»,- հայտարարել է պատգամավոր Հասան Հոսեյնի Շահրուդին: «Դա, իհարկե, պատահականություն չէր, եւ անհրաժեշտ է քննություն կատարել՝ որոշելու համար Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Իսլամական Հանրապետության մյուս թշնամիների դերը ապօրինի ակցիաներին»,- ասել է նա՝ հավելելով, որ «շատ օրենսդիրներ Մեծ Բրիտանիայի դեսպանին վտարելու կոչ են անում»: Պատգամավոր Մոհամմեդռեզա Փուրեբրահիմին ԱԳՆ-ին կոչ է արել այս հարցով որոշում ընդունել: «Արտաքին գործերի նախարարը պետք է վճռական պատասխան տա, եւ անհրաժեշտ է այս հարցով Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքանության հարցերի կոմիտեի արտահերթ խորհրդակցություն անցկացնել ու Մեծ Բրիտանիայի դեսպանին որքան հնարավոր է արագ վտարել»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր