00:00:00

Պակիստանում դատարանը չեղարկել է Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ կայացրած մահվան դատավճիռը

22:27, 13 հունվար 2020 Աշխարհ

Պակիստանում դատարանը չեղարկել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ կայացրած մահվան դատավճիռը, հաղորդում է AFP-ը: Մուշարաֆը դատապարտվել էր անցած տարի պետական դավաճանության մեղադրանքով: Լահորի բարձրագույն դատարանը «անօրինական» է ճանաչել բողոքարկման գործընթացը, դատարանի կազմը, մեղադրանքը, ինչի կապակցությամբ դատավճիռը չեղարկվել է: Այժմ Մուշարաֆը, որը գտնվում է Դուբայում, ազատ է: Մեղադրող կողմը կարող է նոր գործ հարուցել Մուշարաֆի դեմ դաշնային կաբինետի հավանությունից հետո: Սակայն փաստաբան Սարոպ Իջազը կարծում է, որ բարձրագույն դատարանը հետագա գործողություններ չի ձեռնարկի: Գործը սկզբնապես հարուցվել էր նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կողմից, այլ ոչ թե ներկայիս վարչապետ Իմրան Հանի կողմից, որի «քաղաքական տեսանկյունը բացարձակ պարզ է. նրանք չեն ցանկանում զբաղվել այդ գործով»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր