00:00:00

Հնդկաստանում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել այն պայթեցնելու սպառնալիքի պատճառով

00:29, 13 հունվար 2020 Աշխարհ

AirAisa ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կալկաթայի օդանավակայանում՝ կնոջ պատճառով, որը սպառնացել է պայթեցնել օդանավը, հաղորդել է Hindustan Times-ը: Կալկաթա-Մումբայ չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն թռիչքի մեկնարկից 40 րոպե անց  երկտող է ստացել ուղևորուհիներից մեկից, որում հաղորդվում էր, որ կնոջ մարմնին պայթուցիկ սարքեր են ամրացված, որոնք նա կարող է ցանկացած պահի պայթեցնել: Օդանավը շտապ վայրէջք է կատարել թռիչքի մեկնարկի օդանավակայանում: Պայթյունով սպառնացող կինը ձերբակալվել է: Նրա մարմնի վրա պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, հայտնել են ոստիկանությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր