00:00:00

Պուտինն առաջարկել է Ասադին Թրամփին Դամասկոս հրավիրել

22:54, 12 հունվար 2020 Աշխարհ

Վլադիմիր Պուտինը Դամասկոս կատարած այցի ժամանակ առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրավիրել ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփին: Պուտինի եւ Ասադի խոսակցության հատվածը ցույց են տվել «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Սուրբ Կույս Մարիամ ուղղափառ եկեղեցում առաջնորդները զրուցել են Պողոս առաքյալի մասին, որը, ինչպես համարվում է, ընդունել է Քրիստոնեությունը Դամասկոսի դարպասների մոտ: Ավանդույթի համաձայն՝ քաղաքի ճանապարհին նա կուրացել է երկնքից իջնող վառ լույսից, առաքյալին հայտնվել է Հիսուսն ու ասել՝ որպեսզի վերադառնա տեսողությունը, պետք է ուղիղ ճանապարհով քայլել դեպի եպիսկոպոսի տունը: «Կուղղվի, կուղղվի…Հրավիրեք, նա կժամանի»,-պատասխանել է Պուտինը: Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել Ամերիկայի ղեկավարությանն ընդունելու, ինչից հետո Ռուսաստանի առաջնորդը խոստացել է փոխանցել Թրամփին այդ խոսքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր