00:00:00

Թեհրանը պետք է ճիշտ եզրակացություններ անի այս ահավոր աղետից. Գերմանիայի արտգործնախարար

21:57, 11 հունվար 2020 Աշխարհ

Իրանը պետք է ուկրաինական ինքնաթիռի աղետից հետո միջոցներ ձեռնարկի, որպեսզի ապագայում խուսափի նման դեպքերից։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳ ղեկավար Հայկո Մաասը Funke խմբագրական խմբին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Կարեւոր է, որ Իրանը պարզություն մտցնի (խփված ինքնաթիռի շուրջ իրավիճակում)։ Այժմ Թեհրանը պետք է ճիշտ եզրակացություններ անի այս ահավոր աղետից եւ միջոցներ ձեռնարկի, որպեսզի նման բան երբեք չկրկնվի»,- ասել է Մաասը։ Մինչ այդ ԻՀՊԿ ՕՏՈւ-ն լիովին ընդունել էր Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը «մարդկային սխալի» պատճառով։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին  խոր ափսոսանք էր հայտնել ողբերգության առիթով եւ խոստացել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, պնդել է, որ Իրանը լիովին ընդունի աղետի մեղքը։ «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կհավաստիացնի, որ պատրաստ է լիակատար եւ բաց հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, վերադարձնել զոհվածների մարմինները, վճարել փոխհատուցում, պաշտոնապես ներողություն խնդրել դիվանագիտական խողովակներով»,- նշել է նա իր հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր