00:00:00

Ուկրաինայի ՆԳՆ-ն Թեհրանին է հանձնել Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատների ԴՆԹ նմուշները

20:09, 11 հունվար 2020 Աշխարհ

Ներքին գործերի նախարարության փորձագետները եւ Ազգային ոստիկանության քննիչները հավաքել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի վթարից զոհված ուկրաինացիների հարազատների ԴՆԹ նմուշները եւ հանձնել  Թեհրանին, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։ «Էլեկտրոնային ԴՆԹ բանաձեւը այսօր առավոտյան ուղարկվել է մեր փորձագետներին, որոնք աշխատում են Թեհրանում ողբերգության տեղում։ Այժմ մենք սպասում ենք իրանական կողմից մարմինների նույնականացմանը եւ նրանց Կիեւ վերադարձնելուն»,- ասվում է հաղորդագրությունում։ ՆԳՆ-ում հիշեցրել են, որ 15 փրկարար, 4 քննիչ եւ ՆԳՆ 3 փորձագետ օգնում են իրանցի գործընկերներին հետաքննել Boeing 737-ի ողբերգության պատճառները։ Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանվել էր ՈւՄԱ-ին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որում 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են, նրանց թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի, այդ թվում՝ 11 ուկրաինացի։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր