Ժողովրդական ժողովի (Աբխազիայի խորհրդարան) պատգամավորները սկսել են հավաքվել արտահերթ նիստ անցկացնելու համար՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, ՏԱՍՍ-ին շաբաթ տեղեկացրել է պատգամավոր Ռաուլ Լոլուան։
«Խորհրդարանն սկսում է հավաքվել, բայց օրակարգը նոր են սկսել քննարկել... Նիստը պետք է տեղի ունենա այսօր, բայց ժամը դեռ որոշված չէ»,- ասել է Լոլուան։
Ներկա պահին եկել են միայն մի քանի խորհրդարանականներ։ Ժողովրդական ժողովն ունի 35 պատգամավոր, քվորումը 24 է։
Բացի այդ, շաբաթ օրը նախատեսվում է հանդիպում գործող նախագահի Ռաուլ Խաջիմբայի կողմնակիցների հետ։
Սուխումում հունվարի 9-ին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել են շենք։ Աբխազիայի նախագահը ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել, որից հետո բացառել է երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշումը։ Երկրի խորհրդարանը արտահերթ նիստում դիմել է նախագահին հրաժարականի կոչով։
Ուրբաթ Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է երկրի ԿԸՀ որոշումը նախագահի ընտրությունների արդյունքների մասին եւ որոշել նշանակել նոր ընտրություններ։ Այսպիսով, դատական կոլեգիան բավարարել է ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի վճռաբեկ բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման մասին, որն օրինական էր համարում նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։