00:00:00

Տեխասը կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը հրաժարվում է ընդունել փախստականների

16:10, 11 հունվար 2020 Աշխարհ

Ամերիկյան Տեխասի նահանգապետ, հանրապետական Գրեգ Էբոթը հայտարարել է, որ նահանգը չի ընդունի փախստականների նոր հոսքը՝ համաձայն  ԱՄՆ կառավարության փախստականների ընդունման նոր ծրագրի, տեղեկացնում է BBC News-ը։ Այս հայտարարության համաձայն՝ Տեխասը կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը նման գործողություններ կձեռնարկի։ Էբոթը նշել է, որ Տեխասի նահանգը «շատ ավելին է արել վերաբնակեցման ծրագրի աջակցության համար»։ ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված իր նամակում Էբոթը այս որոշումը փաստարկում է նրանով, որ նահանգը պետք է «կենտրոնանա նրանց վրա, ովքեր արդեն այստեղ են, ներառյալ փախստականներին, միգրանտներին եւ անօթեւաններին, որոնք տեխասցի են»։ Փախստականների ընդունման գործակալությունները քննադատել են Տեխասի նահանգի այս քայլը՝ այն անվանելով «խիստ հուսահատեցնող»։ Տեխասը համարվում է փախստականների մեծ թվաքանակ ընդունած նահանգներից մեկը։ 2018 թվականի տվյալներով՝ Տեխասն ընդունել է 1697 փախստականի, ավելի, քան ԱՄՆ որեւէ այլ նահանգ տարեկան կտրվածքով։ Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով թույլ է տալիս նահանգին հրաժարվել փախստականների ընդունման ծրագրից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր