00:00:00

Հաքերներին 1 մլն դոլար են առաջարկել Tesla Model 3-ը կոտրելու համար

15:52, 11 հունվար 2020 Աշխարհ

Հաքերների Pwn2Own մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ երկրորդ տարին անընդմեջ «Ավտոմեքենաներ» անվանակարգի հովանավորը կլինի Tesla-ն։ Ամերիկյան մակնիշը ոչ միայն նոր Model 3 սեդանի երկու կոտրման հնարավորություն կընձեռի, այլեւ մի քանի մեքենա կտա հաղթողներին։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը գումարի տեսքով կգերազանցի միլիոն դոլարը, գրում է «Մոտոր»-ը։ Այս տարի Zero Day Initiative մրցույթի կազմակերպիչները որոշել են խստացնել մասնակիցների խնդիրը։ Նրանք պետք է իրենց ուժերը փորձեն էլեկտրամոբիլի մի քանի ենթահամակարգերը կոտրելու մեջ, որոնք Tesla-ի անվտանգության երեք մակարդակ ունեն։ Առաջին փուլում, որն ամենաբարդն է, պահանջվում է ստեղծել էքսպլոյթների շղթա պատահական կոդի համար, որը թույլ կտա մտնել «Ավտոպիլոտ», VCSEC (Vehicle Controller Secondary) համակարգ, որը պատասխանատու է սրահի եւ Gateway տվյալների կենտրոնական շլյուզի պաշտպանության համար։ Ամենահաջողակ կոտրողը կստանա 500 հազար դոլար եւ Model 3։ Երկրորդ փուլի մրցանակն ավելի համեստ է, ինչպես եւ դրա առաջադրանքը։ Հաքերները պետք է կոտրեն մուլտիմեդիա համակարգը, «Ավտոպիլոտը» կամ CAN անվադողը։ Հաջող փորձի համար նրանք կստանան 50-100 հազար դոլար։ Երրորդ փուլում մասնակիցը պետք է կոտրի մեդիակենտրոնը USB ֆլեշի օգնությամբ, անջատի ավտոպիլոտը կամ կոտրի սմարթֆոնի  վիրտուալ բանալին։ Այստեղ նախատեսված է ոչ միայն դրամական պարգեւատրում, այլեւ նոր էլեկտրաքար։ 2016 թվականին չինական Keen Security Lab of Tencent «սպիտակ» հաքերների խմբին հաջողվեց հեռվից կոտրել «Տեսլան»՝ օգտագործելով ԾԱ-ով վարակված Wi-Fi։ Դա համարվում է պատմության մեջ նման կոտրման առաջին դեպքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր