00:00:00

Իրանը հայտարարել է, որ Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը «մարդկային սխալն» էր

14:32, 11 հունվար 2020 Աշխարհ

Թեհրանի մոտ ուկրաինական Boeing-ի կործանման պատճառը մարդկային սխալն էր ճգնաժամի ժամանակ՝ ԱՄՆ «արկածախնդրությամբ» պայմանավորված, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ «Տխուր օր է։ Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. մարդկային սխալը ճգնաժամի ժամանակ՝ պայմանավորված ԱՄՆ արկածախնդրությամբ, հանգեցրեց աղետի։ Մեր խորին ափսոսանքը, ներողությունն ու ցավակցությունները մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին եւ մյուս տուժած պետություններին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։ Իրանի ՌՕՈւ եզրակացությունը հաստատել է նաեւ Իրանի Mehr գործակալությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանվել էր ՈւՄԱ-ին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որում 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են, նրանց թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի, այդ թվում՝ 11 ուկրաինացի։ Մինչ այդ Իրանը հերքել էր ԱՄՆ եւ Կանադայի հայտարարությունները, թե հետախուզական տվյալները վկայում են այն մասին, թե ինքնաթիռը միտումնավոր խփվել է հրթիռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր