00:00:00

ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել Ասիայում անվտանգության ապահովման հարցով ջանքերը՝ Չինաստանին հակազդելու համար. Bloomberg

03:41, 11 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ բանակը մտադիր է Խաղաղ օվկիանոսում հատուկ օպերատիվ խումբ տեղակայել, որը կկարողանա տեղեկատվական, էլեկտրոնային, կիբերնետիկ եւ հրթիռային գործողություններ անցկացնել Պեկինի դեմ, գրում է Bloomberg-ը: Թիրախային խումբը, հավանաբար, տեղակայված կլինի կղզիներում եւ Ֆիլիպիններից ու Թայվանից դեպի արեւելք, հագեցած կլինի զենքով՝ ցամաքային եւ ծովային թիրախները խոցելու համար: Այդ ստորաբաժանումը կօգնի չեզոքացնել որոշ հնարավորություններ, որոնք արդեն կան Ռուսաստանում եւ Չինաստանում, եւ որոնք նախատեսված են Ասիայի մայրցամաքային հատվածում պահպանելու ԱՄՆ ավիակիրների խումբը՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռայան Մքքարթին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր