00:00:00

Իրանը նամակ է ուղարկել Մայքլ Մուրին, Ռոբերտ դե Նիրոյին եւ ամերիկացի ժողովրդին

02:38, 11 հունվար 2020 Աշխարհ

Իրանը նամակ է ուղարկել ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրին, դերասան Ռոբերտ դե Նիրոյին եւ ամերիկացի ժողովրդին ԱՄՆ պաշտոնյաների մեկնաբանությունների առիթով, որոնք փորձում են արդարացնել լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, տեղեկացնում է Mehr-ը։ Նամակում նշվում է, որ եթե ողջ ամերիկյան ժողովուրդը կիսեր Մուրի եւ դե Նիրոյի տեսակետը, ապա տեղի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները ստիպված կլինեին պատասխանել շատ հարցերի։ «Օրինակ, ինչո՞ւ, չնայած ամերիկացի քաղաքական գործիչները Սոլեյմանիին ահաբեկիչ են անվանում, Իրանի վարչապետն արցունքն աչքերին մասնակցում է նրա հուղարկավորությանը եւ ուրախության ու երջանկության փոխարեն ազգային սուգ է հայտարարում։ Կամ՝ ինչո՞ւ Իրաքի խորհրդարանի պատգամավորները խորհրդարանի նիստը դադարեցնում են, որպեսզի մասնակցեն գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությանը։ Եվ որ ավելի կարեւոր է, գեներալ Սոլեյմանիի սպանության հաջորդ օրը Իրաքի խորհրդարանում ընդունում են բանաձեւ, որը պահանջում է հանել ամերիկյան զորքերն Իրաքից։ Կարո՞ղ են արդյոք ձեր պետական ու քաղաքական  գործիչները բացատրել ձեզ, թե ինչու են նրանք սպանել Սոլեյմանիին։ Գուցե ամբողջ աշխարհը, կառավարությունները, ազգերը եւ Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչները զոմբի՞ են դարձել։ Մեծ ու քաղաքակիրթ Իրանի ազգը, երկիր, որի 52 մշակութային օբյեկտ ձեր նախագահ Թրամփը սպառնում է ոչնչացնել, հարձակվել է Իրաքում ամերիկյան բազաների վրա՝ հետապնդելով երկու նպատակ. նախ՝ Իրանը հարձակվել է Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա ի պատասխան գեներալ Սոլեյմանիի սպանության, որպեսզի ցույց տա, որ երկիրը կարող է վրեժ լուծել եւ հակադարձել ցանկացած գրոհ։ Իրանը կարող է նաեւ գրոհել ԱՄՆ ռազմակայանները աշխարհի ամենահեռավոր անկյուններում, բայց Իրանը հարգում է մարդկանց արժանապատվությունն ու ուշադրություն դարձնում երկու չափանիշի՝ էթիկա եւ մարդասիրություն։ Ամենագլխավորն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի տարբերություն ձեր պետական գործիչների, կանխում է մարդկանց սպանությունները։ Մեր երկիրը՝ Իրանը, գործել է ձեր խնդրանքին համապատասխան՝ Թրամփին ու ամերիկացի մյուս պաշտոնյաներին առանձնացնելով վեհանձն ամերիկյան ազգից, եւ հիմա եկել է ձեր ժամանակը՝ կատարելու ձեր խոստումը։ Այսօրվանից դաժան վրեժը նաեւ ձեր՝ նկարիչների, դերասանների ու ԱՄՆ-ում ազատության մարտիկների խնդիրն է։ Քանի դեռ ամերիկացի պաշտոնյաները երազում են նավթի մասին, կառավարությունների փոփոխությունը չի աշխատելու։ Բայց մենք՝ իրանցիներս, սպասում ենք ձե՛ր խոստման կատարմանը, այլ ոչ թե նրա, ինչ տվել են ձեր պետական գործիչները, պաշտոնյաներ ու քաղաքական գործիչները»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր