00:00:00

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում պողպատի և հանքարդյունաբերական 17 առաջատար արտադրողների նկատմամբ

02:26, 11 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում պողպատի և հանքարդյունաբերական 17 առաջատար արտադրողների նկատմամբ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։ «Նախագահը հրամանագիր է արձակում, որով թույլատրում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ցանկացած անձի դեմ, որը տիրապետում, շահագործում, առևտուր է անում կամ օգնություն է ցուցաբերում իրանական տնտեսության սեկտորներին, այդ թվում՝ շինարարությունը, մշակող արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը և հանքարդյունաբերությունը»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Մնուչինը։ «Ֆինանսների նախարարությունը նաև պատժամիջոցներ է սահմանել իրանական 17 մետաղական և հանքաարդյունաբերական ընկերությունների դեմ»,- հավելել է նա։ Այդ գործողությունները, վարչակազմի խոսքով, «կզրկեն իրանական ռեժիմին միլիարդների աջակցությունից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր