00:00:00

Ընթանում է Աբխազիայի նախագահի հանդիպումն ընդդիմության ներկայացուցիչների հետ

01:54, 11 հունվար 2020 Աշխարհ

Սուխումում մեկնարկել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի եւ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բանակցությունները սկսվել են»,- ասել է Աբխազիայի հասարակական պալատի քարտուղար Դանիիլ Ուբիրիան: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ընդդիմության ներկայացուցիչներից ով է ներկա հանդիպմանը: Ավելի վաղ Ուբիրիան հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել ընդդիմության ներկայացուցիչների եւ նախագահի հանդիպման մասին: Աբխազիայում քաղաքական ճգնաժամ է սկսվել անցած շաբաթ, երբ նախագահի վարչակազմի շենքի մոտ ցուցարարները պահանջել են նախագահ Խաջիմբայի հրաժարականն ու ներխուժել շենք: Նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որից հետո չի բացառել երկրում արտակարգ դրության սահմանումը: Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ընդունել է հրաժարականի կոչով նախագահին ուղղված դիմումը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր