00:00:00

Պակիստանում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ

00:57, 11 հունվար 2020 Աշխարհ

Պակիստանի Քվետտա քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել, հաղորդում է GeoTV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է երեկոյան՝ Գուսաբադի շրջանում։ Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք տուժածներին հիվանդանոց են հասցրել։ Ոստիկանությունն այժմ հետաքննում է պայթյունի պատճառը։ Իրավապահ մարմինները շրջափակել են շրջանը և սկսել միջադեպի հետաքննությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր