00:00:00

Բրիտանական ընկերությունը յոթ Էկրանով նոութբուք Է ստեղծել

00:44, 11 հունվար 2020 Աշխարհ

Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել Է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ Էկրան: Aurora 7 սարքն ստեղծվել Է պրոֆեսիոնալ օգտագործման համար: Այդ մասին հայտնել Է Somag News-ը: Դյուրակիր համակարգիչն ստացել Է մեծածավալ կորպուս եւ հիմնական Էկրան, որին ամրացված Է եւս հինգ դիսփլեյ: Յոթերորդ լրացուցիչ Էկրանը ներսարված Է դեւայսի ստեղնաշարի ներքո: Չորս Էկրաններն ունեն 17,3 դյույմ անկյունագիծ եւ 4K լուծաչափ, մնացած երեքը՝ յոթ դյույմ անկյունագիծ եւ Full HD լուծաչափ: Սարքի մանրամասն տեխնիկական բնութագրերը եւ արժեքը չեն բացահայտվում: Expanscape-ը պատմել Է, որ նորույթը կթողարկվի Intel i7 չորսմիջուկանի պրոցեսորով, NVMe կարծրամարմին կուտակիչով եւ 64 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սարքի մշակողները հայտարարել են, որ գաջեթը գտնվում Է արտադրման փուլում, առաջիկայում ընկերությունը խոստացել Է պատրաստի մոդելը թողարկել վաճառքի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր