00:00:00

Աբխազիայի ԱԽ-ը Սուխումում կազմակերպված անկարգություններն անվանել է դատարանի վրա ճնշման փորձ

00:12, 11 հունվար 2020 Աշխարհ

Սուխումում Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենքում կազմակերպված անկարգությունները կարող են դատարանի վրա ճնշման փորձ լինել, որն ուրբաթ դիտարկում է նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկումը, կարծում է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամեդ Կիլբան։ Ուրբաթ Աբխազիայի Հանրապետության Գերագույն դատարանի վարչական գործերի եւ վարչական իրավախախտումների վճռաբեկ կոլեգիան վերսկսել է նախագահի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիտարկումը դատավորների նոր կազմով։ «Ավելի շուտ, կարելի է ենթադրել, որ դա կարող է, թեկուզեւ անուղղակիորեն, բայց ճնշում լինել որոշման ընդունման վրա, կամ երկրում որոշակի պայմանների ստեղծման համար, երբ ընթանում է դատավարություն հայցի վերաբերյալ»,- ասել է Կիլբան ՏԱՍՍ-ին։ Նրա խոսքով՝ նման անկարգությունները փորձ են «ստեղծելու մի ինչ-որ քաղաքական ֆոն» դատավարության համար։ Նա նաեւ նշել է, որ չնայած հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբայի՝ ընդդիմության հետ բանակցություններ վարելու պատրաստակամությանը, առայժմ հասկանալի չէ, թե ում հետ պետք է կառուցվի երկխոսությունը։ «Այսպես ասեմ. գուցե դա կարող է իմ կողմից կանխակալ հնչել, նախ՝ նախաձեռնություն չի եղել, երկրորդ՝ այնտեղ առայժմ հասկանալի չէ առհասարակ, թե ում հետ պետք է խոսել եւ ով է ղեկավարում, կառավարում այդ գործընթացները, նրանք նշված չեն, ուստի դժվար է այժմ ասել, եւ պահանջներ էլ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր