00:00:00

ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ֆրանսիայի ավիացիոն փորձագետները մեկնել են Իրան

23:50, 10 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ֆրանսիայի ավիացիոն փորձագետները մեկնել են Իրան՝ մասնակցելու Իրանի քաղավիացիայի կազմակերպության եւ ավիացիոն միջադեպերի հանձնաժողովի նիստերին, հաղորդում է IRNA-ն: Նիստերը նվիրված են Թեհրանում հունվարի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի պատճառների հետաքննությանը: Իրանի քաղավիացիայի կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ Իրանի իշխանությունները փորձում են վերծանել «սեւ արկղերը»: Եթե դա նրանց չհաջողվի, ապա Իրանը օգնություն կխնդրի Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից կամ Ուկրաինայից: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել է, որ Իրանը սկսել է հետաքննել Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառները: «Իրանը ողջունում է հետաքննությանը այն երկրներից փորձագետների մասնակցությունը, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի արդյունքում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Թեհրան-Կիեւ չվերթն իրականացնող Boeing 737-800  օդանավը թռիչքից րոպեներ անց կործանվել է: Զոհվել են բոլոր 167 ուղեւորներն ու անձնակազմի 9 անդամները՝ Իրանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Կանադայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր