00:00:00

Ավստրալիայում հրդեհների պատճառով փակվում են դեսպանությունները

22:40, 10 հունվար 2020 Աշխարհ

Ավստրալիայում ուժեղ բնական հրդեհները հանգեցրել են մի շարք դեսպանությունների փակման երկրի մայրաքաղաք Կանբերայում, որտեղ ուրբաթ տեղի իշխանությունները հայտարարել են հանգստյան օրերին շոգ եւ քամոտ եղանակի պատճառով տարածքի ծխահարման սպառնալիքի մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Financial Times-ին։ Ավստրալիայում Էստոնիայի դիվանագիտական առաքելության ղեկավար Կերսթի Էսմաան (Kersti Eesmaa) հաստատել է, որ էստոնական դեսպանությունը տեղափոխվել է Սիդնեյ։ «Ժամանակավոր տեղափոխման պատճառը օդի որակի վատացումն է... եւ դեսպանության աշխատակիցների ընտանիքների առավել խոցելի անդամներին պաշտպանելու ցանկությունը,- ասել է Էսմաան։- Դեսպանությունները մինչ այդ փակվել էին քաղաքական լուրջ ճգնաժամ ունեցող երկրներում»։ Բացի այդ, ինչպես նշում է պարբերականը, փակվել է Հունգարիայի դեսպանություն «օդի չափազանց վնասակար աղտոտման պատճառով»։ Օդի որակի վատացման պատճառով ժամանակավորապես փակվել են Իռլանդիայի եւ Իտալիայի դեսպանությունները։ Նման ծրագրերի մասին խոսել է նաեւ Իսրայելի դիվանագիտական առաքելությունը։ Ավստրալիայում բնական հրդեհների հետեւանքով այրվել է ավելի քան միլիոն հեկտար հող, կրակը վերջին ամիսներին խլել է 17 մարդու կյանք, ոչնչացրել հազար տուն։ Որոշ վայրերում հրդեհներն այնքան ուժեղ են, իսկ ծուխն՝ այնքան թանձր, որ օդից դրանք մարելն անհնար է դարձել։ Իշխանությունները ՌԾՈւ նավեր եւ ավիացիա են ուղարկում տուժած շրջան։ Ավստրալիայի հարավարեւելյան ափին տեղի է ունենում զանգվածային տարհանում հրդեհների պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր