00:00:00

Հունվարի 13-15-ը Չինաստանի փոխվարչապետն ԱՄՆ-ում ստորագրելու է առեւտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագիրը

21:52, 09 հունվար 2020 Աշխարհ

Հունվարի 13-15-ը ԱՄՆ կայցելի Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորած չինական պատվիրակությունը՝ ստորագրելու համար 2 երկրների միջեւ առեւտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագիրը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ կառավարության հրավերով Չինաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ, ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններում Չինաստանի պատվիրակության ղեկավար Լյու Հեն հունվարի 13-15-ը կայցելի Վաշինգտոն եւ կստորագրի ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագրի առաջին փուլը»,- հայտնել է Գաո Ֆենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր