00:00:00

Բելառուսում հյուրի դին մի քանի օր «նստած է մնացել» տոնական սեղանի շուրջ

21:40, 09 հունվար 2020 Աշխարհ

Բելառուսի Վիտեբսկի մարզի գյուղերից մեկում հյուրի դին մի քանի օր շարունակ նստած է մնացել տոնական սեղանի շուրջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Վիտեբսկի ներքին գործերի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիտալի Սապրոնենկոյի հայտարարությանը: Հունվարի 8-ին Չերեսի գյուղի մի բնակչուհի դիմել է ոստիկանություն և պատմել, որ իր ամուսինը մի քանի օր է` տանը չի գիշերել: Ինչպես պարզել են իրավապահները` վերջին անգամ նրան տեսել են վերջերս Ռուսաստանից վերադարձած համագյուղացու տանը հյուրընկալվելիս: «Քրեական հետախուզության աշխատակիցները ստուգել են այս տեղեկությունը և գտել անհայտ կորած անձին: Նրա դիակը հայտնաբերել են տոնական սեղանի շուրջ` աթոռին նստած: Այստեղ դեկտեմբերի 30-ից մեծ խնջույք է անցկացվել: Նախնական վարկածի համաձայն` մահը վրա է հասել հունվարի 6-ի գիշերը»,- պատմել է Սապրոնենկոն: Տեղեկությունների համաձայն` տանտիրոջ և նրա համագյուղացու միջև գիշերը կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ժամանակ տանտերը գերանով հարվածել է հյուրի գլխին: «Բայց քանի որ հյուրը գլխարկով է նստած եղել սեղանի շուրջ, ինչպես խոստովանել է տանտերը, ինքը չի հասկացել, որ լուրջ վնասվածք է հասցրել: Օրեր անց արդեն սկսել է գլխի ընկնել, որ հյուրի հետ ինչ-որ բան այն չէ, սակայն ոստիկանություն չի զանգահարել»,- հայտնել է Սապրոնենկոն: Ինչպես պարզ է դարձել քննության արդյունքում, 1969 թվականին ծնված տղամարդը գլխի փակ գանգուղեղային վնասվածք է ստացել և հավանաբար մահացել է հենց դրա հետևանքով: Կասկածյալի ՝ 1966 թվականին ծնված տանտիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Բելառուսի Քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Նրան առավելագույնը սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր