00:00:00

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության կապակցությամբ

21:28, 09 հունվար 2020 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր խորին մտահոգությունն է հայտնել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության կապակցությամբ եւ կոչ արել կանխել հակամարտության խորացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Հատկապես մտահոգիչ են Մերձավոր Արեւելքից ստացվող ազդանշանները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության աճի ֆոնին, որոնք առաջին հերթին ռիսկի են ենթարկում Իրաքի վերականգնման դանդաղ պրոցեսը, ինչպես նաեւ հիմքեր ստեղծում ավելի մեծ մասշտաբի հակամարտության համար, որը բոլորը ցանկանում են կանխել»,- ասել է պոնտիֆիկը: Այդ կապակցությամբ Հռոմի պապը հիշեցրել է երկխոսության իր կոչի մասին, որն արել էր հունվարի 5-ին Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական աղոթքի ընթացքում: Նա կրկնել է «երկխոսության եւ ինքնազսպման կրակը վառ պահելու եւ միջազգային օրենքները հարգելու» կարեւորության մասին իր խոսքերը: ԱՄՆ եւ Իրանի հարաբերություններն ավելի սրվեցին հունվարի սկզբին Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո՝ ամերիկյան հատուկ գործողության հետեւանքով։ Իրանն ի պատասխան հրթիռներ է արձակել Իրաքում բազաների դեմ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմը։ Վաշինգտոնի տվյալներով՝ ԱՄՆ ոչ մի քաղաքացի չի տուժել։ Հարվածից հետո Վաշինգտոնը հայտարարել է, որ ի պատասխան կսահմանափակվի նոր պատժամիջոցներ մտցնելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր