00:00:00

ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտոնապես աշխատանքի է անցել

20:21, 09 հունվար 2020 Աշխարհ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի՝ հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «Ս.թ. հունվարի 9-ին Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը, որը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, սկսել է աշխատանքը»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։ «Հիմնական խնդիրս եմ համարում, որպեսզի ազնիվ եւ բարեխղճորեն կատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա ծառայել իր անդամ պետություններին ու նրանց ժողովուրդներին ավելի արդյունավետորեն»,- Զասի խոսքերը մեջբերում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Ինչպես տեղեկացվել էր մինչ այդ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից պլանային փոխատեղման կարգով անցել է Բելառուսի ներկայացուցիչ Զասին։ Մայիսին ԱԳՆ խորհուրդը բիշքեկյան նիստում առաջադրել է Զասի թեկնածությունը, իսկ նոյեմբերին այն հաստատվել է բարձր մակարդակով։ Մինչ այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Զասի մասին, նշել էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է աշխատի «գործող տաղանդավոր գեներալ», իսկ ՀԱՊԿ եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն այլ միավորումների ղեկավարությունում «թոշակառուների» նշանակումից պետք է հրաժարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր