00:00:00

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին

19:07, 09 հունվար 2020 Աշխարհ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հունվարի 21-24-ին չի մասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին (ՀՏՀ)։ Հնդկաստան կատարելիք այցի ծրագրերն, ընդ որում, մնում են ուժի մեջ, չորեքշաբթի տեղեկացրել է պետության մամուլի քարտուղար Օտավիու Ռեգու Բարուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ հրաժարումը կապված չէ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման հետ։ «Նախագահը դիտարկել է այս ուղեւորության տարբեր ասպեկտները՝ տնտեսական, քաղաքական եւ անվտանգության հարցերին վերաբերող։ Եվ գործոնների ամբողջությունից ելնելով՝ կայացրել է որոշում, որ այս անգամ կհրաժարվի մասնակցել համաժողովին»,- նշել է Բարուսը, որի ելույթը հեռարձակվել է Periscope սերվիսով։ Ավելի վաղ Բոլսոնարուն, մեկնաբանելով ՀՏՀ-ին մասնակցելու ծրագրերը, հնարավոր էր համարել Շվեյցարիա չմեկնելը՝ նշելով, որ «աշխարհն անհանգիստ է, խոսքը անվտանգության մասին է»։ Բարուսը հիշեցրել է, որ Բրազիլիայի նախագահը անցած տարի մասնակցել է ՀՏՀ-ին, իսկ այս անգամ նախատեսում է միջոցառմանն ուղարկել ներկայացուցչի՝ չնշելով նրա պաշտոնը։ Բրազիլիաի էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսի կարծիքով՝ դավոսյան ՀՏՀ-ն մյուս հարթակներից ավելի շատ է հարմար հարավամերիկյան հանրապետության նոր իշխանությունների աշխատանքի առաջին տարվա տնտեսական արդյունքները ցուցադրելու համար։ Անցած տարի ելույթ ունենալով համաժողովում՝ Բոլսոնարուն ազդարարեց օտարերկրացիների համար երկրի տնտեսությունը բացելու ծրագրերի, ինչպես նաեւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու մտադրության մասին։ Ինչպես հավաստիացրել է մամուլի քարտուղարը, Բոլսոնարուն մտադիր չէ հրաժարվել Հնդկաստան այցի հրավերից, ուր հրավիրվել է որպես հատուկ հյուր Հանրապետության օրվա առիթով։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բոլսոնարուին հրավիրել է նոյեմբերին, Բրազիլիայում ԲՐԻԿՍ գագաթաժողովի հանդիպումների շրջանակում։ Հանրապետության օրվա տոնակատարությունը եւ նրան նվիրված զինվորական շքերթը Նյու Դելիում տեղի կունենան հունվարի 26-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր