00:00:00

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը հիվանդանոց է տեղափոխվել

17:40, 09 հունվար 2020 Աշխարհ

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը հունվարի 8-ին հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է նորվեգական թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Նորին Մեծություն Հարալդը չորեքշաբթի հոսպիտալացվել է գլխապտույտի պատճառով: Նրա մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել»,- նշված է հաղորդագրության մեջ: «Սպասվում է, որ նրան դուրս կգրեն մինչեւ հանգստյան օրերը»,- հավելել են մամուլի ծառայությունից: Տկարության հետ կապված 87-ամյա թագավորը 2 շաբաթով հիվանդության թերթիկ կվերցնի: Այս ընթացքում նրա պարտականությունները կկատարի որդին՝ գահաժառանգ Հոկոնը: Նորվեգական հեռագրական բյուրոն հայտնել է, որ Հարալդ V-ը հիվանդության պատճառով չի մասնակցի մի շարք պաշտոնական միջոցառումների: Գործակալությունը նշում է, որ Ծննդյան տոներից առաջ նա վիրուսային վարակի պատճառով արդեն վերցրել էր հիվանդության թերթիկ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր