00:00:00

Եվրախորհրդարանը հրաժարվել է դիտարկել Ադրբեջանի արտահերթ ընտրությունները

16:20, 09 հունվար 2020 Աշխարհ

Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի արտահերթ ընտրությունները, որը նշանակված է այս տարվա փետրվարի 9-ին: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ, որն ուղարկվել է Turan գործակալությանը: «Այսպիսով, Եվրախորհրդարանի կամ նրա կառույցների անդամներից ոչ մեկը լիազորված չէ Եվրախորհրդարանի անունից դիտարկելու կամ մեկնաբանելու ընտրական գործընթացը: Հետեւաբար, եթե Եվրախորհրդարանի որեւէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրությունները, ապա դա կկատարի անձամբ իր կողմից, եւ ոչ մի պարագայում չի ներկայացնի Եվրախորհրդարանի տեսակետը կամ դիրքորոշումը»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ: Հրաժարվելու պատճառը չի հրապարակվում: Նախորդ ընտրությունների ժամանակ Եվրախորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ Ադրբեջանում մոնիթորինգ էին անցկացրել: Սակայն նրանց եզրակացությունները հարուցել էին ժողովրդավարական ուժերի քննադատությունը, որոնք եվրախորհրդարանականներին մեղադրել էին բազմաթիվ խախտումները դիտավորյալ չնկատելու եւ փաստացի կեղծումներն արդարացնելու համար:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր