00:00:00

«Ցուկերբերգն ինձ ասաց, որ համար 1-ն եմ Facebook-ում». Թրամփ

16:53, 09 հունվար 2020 Աշխարհ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ Facebook-ի հիմնադիր-տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ ճաշի ժամանակ վերջինս իրեն ասել է, որ գլոբալ սոցմեդիայի հարթակում «ինքը համար մեկն է»: «Մի անգամ ճաշում էի Մարկ Ցուկերբերգի հետ, և նա ասաց՝ ուզում եմ շնորհավորել Ձեզ, Դուք համար մեկն եք Facebook-ում»,-ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է Al Arabiya-ն: Թրամփն այս մասին պատմել է ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոյին տված հարցազրույցում՝ չհստակեցնելով՝ երբ է տեղի ունեցել Ցուկերբերգի հետ հանդիպումը: Facebook ընկերության խոսնակը տեղեկացրել է, որ նրանք ճաշել են հոկտեմբերին: Թրամփն ընդգծել է, որ իր ասելիքը սոցմեդիայի միջոցով փոխանցելը շատ կարևոր է, քանի որ բազմաթիվ լրատվամիջոցներ իր խոսքը խեղաթյուրված են ներկայացնում: Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը Facebook-ում համար մեկն է քաղաքական գովազդի համար արվող ծախսերի առումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր