00:00:00

Իրանը հրապարակել է Boeing-ի կործանման հետաքննության առաջին արդյունքները

16:00, 09 հունվար 2020 Աշխարհ

Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը բռնկվել էր մինչեւ գետնին հարվածվելը, ասվում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հաշվետվությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ականատեսների տեղեկություններով՝ կրակը երեւում էր, այն տարածվում էր ինքնաթիռի ֆյուզելյաժով»,- ասվում է փաստաթղթում։ Ինչպես կարծում են գերատեսչությունում, օդանավի թռիչքի հետագիծը վկայում է այն մասին, որ խափանումը հայտնաբերելուց հետո անձնակազմը այն հետ է շրջել դեպի օդանավակայան։ Ընդ որում, օդաչուները չեն տեղեկացրել արտակարգ իրավիճակի մասին։ Ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեի առավոտյան. «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո։ Զոհվել է 176 մարդ։ Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը շարժչի խափանումն էր։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր