00:00:00

Ուկրաինայում հունվարի 9-ը հայտարարվել է սգո օր

15:49, 09 հունվար 2020 Աշխարհ

Ուկրաինայում 2020 թվականի հունվարի 9-ը հայտարարվել է սգո օր՝ կապված Թեհրանում Boeing 737 ինքնաթիռի աղետի հետ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համապատասխան №1/2020 հրամանը ստորագրել է ողբերգությանը նվիրված աշխատանքային խորհրդակցության արդյունքներով: Այս մասին հայտնի է դարձել նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունից, փոխանցում է 112.ua-ն: «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է 2020 թվականի հունվարի 9-ը հայտարարել սգո օր՝ կապված ողբերգության հետ, որը հունվարի 8-ին տեղի է ունեցել Թեհրանում «Ուկրաինայի միաջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետեւանքով»,- նշված է հաղորդագրության մեջ: Զոհվածների հիշատակը հագելու համար Ուկրաինայի պետական դրոշները կիջեցվեն պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հաստատությունների եւ կազմակերպությունների շենքերի եւ կառույցների վրա: Համերգային-զվարճալի ծրագրերը պետք է չեղարկվեն, իսկ հեռուստա- եւ ռադիոհաղորդումները շտկվեն նախագահի հրամանին համապատասխան: Զելենսկու գրասենյակը հիշեցրել է, որ ՈւՄԱ ավիաընկերության PS 752 չվերթի օդանավում, որը կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտ, եղել է Ուկրաինայի 11 քաղաքացի (2 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ), Կանադայի՝ 63, Իրանի՝ 82, Գերմանիայի՝ 3, Շվեդիայի՝ 10, Աֆղանստանի՝ 4, Մեծ Բրիտանիայի՝ 3 քաղաքացիներ: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կործանվել էր Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որը պատկանում էր ՈւՄԱ ավիաընկերությանը: Ինքնաթիռում եղել էր 177 մարդ: Բոլորը զոհվել էին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր