00:00:00

Գերմանիան իր զինծառայողներին Իրաքից տեղափոխում է Քուվեյթ և Հորդանան

21:38, 07 հունվար 2020 Աշխարհ

Ըստ գերմանական ԶԼՄ-ների, Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո սկսված իրավիճակի լարման ֆոնին Գերմանիան Իրաքում տեղակայված իր ռազմական ռեսուրսների մի մասը տեղափոխում է Քուվեյթ և Հորդանան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Գերմանիայի արտգործնախար Հայկո Մաասը և պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը այս առիթով նամակ են ուղղել Բունդեսթագին: Նշվում է, որ առաջնահերթ Իրաքից դուրս են բերվելու այն զինծառայողները, որոնք աշխատում են Բաղդադում և Տաջիում: «Միանշանակ, մենք հարգանքով ենք մոտենում Իրաքի կառավարության ցանկացած որոշման: Մենք սկզբունքայնորեն պատրաստ ենք շարունակել միջազգային շրջանակներում օգնություն ցուցաբերել Իրաքին, եթե այդպիսի պահանջ լինի այնտեղից և դա բխի իրավիճակից: Այնտեղ տեղակայված զինծառայողները շուտով կտեղափոխվեն Քուվեյթ և Հորդանան»,- ասված է նախարարների նամակի մեջ: Նշվում է, որ Իրաքում ընդհանուր առմամբ գտնվում է 120 գերմանացի զինծառայող: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունվարի 5-ին  Իրաքի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագիրը դադարեցնելու և երկրից զորքերի դուրսբերման օգտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր