00:00:00

Ալիևը հայտարարել է, թե 2019-ին Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին

16:33, 02 հունվար 2020 Աշխարհ

Անցած տարում Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահն ամանորյա ուղերձում: Հաղորդում է «Ազատությունը»։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել.- «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը»:

«Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը, ժողովրդագրական աճը ամրապնդում են մեր դիրքերը: Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր