00:00:00

Իշխանամերձ լրատվամիջոցներ են փակվում Թուրքիայում. Ermenihaber

18:35, 01 հունվար 2020 Աշխարհ

Վերջին շրջանում ի հայտ եկած ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով փակվում են թուրքական «Star» և «Güneş» թերթերը: «Türk Medya» հոլդինգին պատկանող հիշյալ երկու թերթերը հայտնի են որպես իշխանամերձ լրատվամիջոցներ: Նշվում է, որ ֆինանսական դժվարությունները ծագել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Ստամբուլի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի պաշտոնավարման ընթացքում նվազել են վերոնշյալ թերթերի գովազդային պատվերներն ու եկամուտները: «Türk Medya»-ից տեղեկացրել են, որ «Star» թերթի տպագրությունը կդադարեցվի, իսկ «Güneş» թերթը 4 էջանոց ծավալով որպես հավելված ներկայացված կլինի մեկ այլ իշխանամետ թերթի՝ «Akşam» էջերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր