00:00:00

Պուտինն ու Լուկաշենկոն կրկին հեռախոսով քննարկել են ՌԴ-ից Բելառուսին նավթ մատակարարելու հարցը

16:40, 31 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել է Բելառուսին ռուսական նավթ մատակարարելու հարցը: «Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,-երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, առաջնորդները շարունակել են «Բելառուսում ռուսական նավթի մատակարարման հարցի քննարկումը» եւ պայմանավորվել հաջորդիվ բանակցությունների մասին: «Նախագահները նաեւ փոխանակել են շնորհավորանքներ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ»,-հավելել են Կրեմլում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր