00:00:00

Nissan-ի նախկին ղեկավար Գոնն ուրիշի անվան ներքո մուտք է գործել Լիբանան

15:50, 31 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Nissan կոնցեռնի նախկին ղեկավար Կարլոս Գոնը, որը լքել է Ճապոնիան՝ խախտելով գրավի պայմանները, հնարավոր է՝ մեկնել է Լիբանան ուրիշի անվան ներքո, տեղեկացնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով լիբանանյան իշխանությունների ներկայացուցիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Նա մեկնել է ուրիշի անվան ներքո»․ Կարլոս Գոնի անունը չի հայտնվել գրանցամատյաններում»,-հեռուստաալիքին հայտնել է լիբանանյան միգրացիոն ծառայության աղբյուրը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոնը լքել է Ճապոնիան՝ չնայած տնային կալանքին, եւ գնտվում է Լիբանանում (նա ունի Ֆրանսիայի, Բրազիլիայի եւ Լիբանանի քաղաքացիություն)։ Ինքը՝ Գոնը հայտարարել է որ հեռացել է Ճապոնիայից՝ «փրկելով ինքն իրեն քաղաքական հետապնդումից»։ Գոնի նկատմամբ գործող տնային կալանքի պայմանները ենթադրում են, որ Ճապոնիայից դուրս ցանկացած ուղեւորությունը համապատասխան թույլտվության է պահանջում։ Սակայն Գոնի գործում այդ մասին նշումներ չկան, եւ գրավի դիմաց նրան ազատ արձակելու պայմանները չեն փոխվել, հաղորդում է Կիոդո ճապոնական գործակալությունը։ Գոնը ձերբակալվել էր 2018 թվականի նոյեմբերին շուրջ 70 մմիլիոն դոլարի չափով հարկերից խուսափելու կասկածանքով, իսկ ավելի ուշ այդ մեղադրանքին ավելացել էին մի քանի էպիզոդներ եւս։ 2019 թվականի հունվարին Գոնին պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել ֆինանսական խարդախությունների եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Գարնանը պաշտպանական կողմին հաջողվել էր գրավի դիմաց փոխել Գոնի խափանման միջոցը տնային կալանքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր