00:00:00

2019 թվականին տեղի ունեցած բնական աղետների վարկանիշային աղյուսակը

14:50, 31 դեկտեմբեր 2019 Աշխարհ

2019 թվականին աշխարհում տեղի է ունեցել 15 բնական աղետ, որոնցից յուրաքանչյուրի հասցրած վնասը գերազանցում է 1 մլրդ դոլարը, հաղորդում է հարավաֆրիկյան SABC ռադիոընկերությունը՝ հղում անելով Christian aid միջազգային մարդասիրական կազմակերպության հաշվարկներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 2019 թվականին տեղի ունեցած բնական աղետների թվում 7-ը ավելի քան 10 մլրդ դոլարի վնաս է հասցրել: Տարերային ամենահզոր աղետներ են գրանցվել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Հնդկաստանում: Ամենախոշոր վնասը հասցրել են Կալիֆոռնիայում անտառային հրդեհները՝ 25 մլրդ դոլար: Christian aid-ի մասնագետները կորուստները հաշվարկելիս հաշվի են առել ապահովագրական վճարներն ու այլ փոխհատուցումներ տուժած մարդկանց եւ ընկերություններին: Կորուստների առումով երկրորդ տեղում է Ճապոնիայում տեղի ունեցած «Հագիբիս» թայֆունը՝ 15 մլրդ դոլար վնասով: Սակայն եթե դրանք գումարենք սեպտեմբերին տեղի ունեցած «Ֆաքսայ» թայֆունի հասցրած վնասը, ապա գումարը կհասնի 24 մլրդ դոլարի: Երրորդ տեղում է հունիսին ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում գրանցված ջրհեղեղը՝ 12,5 մլրդ դոլարի վնասով: 11,4 մլրդ դոլարով առաջին հնգյակը եզրափակում է սեպտեմբերին Հյուսիսային Ամերիկայում տեղի ուենցած «Դորիան» փոթորիկը: Հնդկաստանում հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ջրհեղեղները 10 մլրդ դոլարի վնաս են հասցրել, նման գումարի չափով վնաս է հասցրել Չինաստանին օգոստոսին տեղի ունեցած «Լեկիմա» թայֆունը: Մարտ-հունիս ամիսներին Իրանում տեղի ունեցած ջրհեղեղների հասցրած վնասը գնահատվում է 8,3 մլրդ դոլար: ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած «Իմելդա» փոթորիկը հանգեցրել է 8 մլրդ դոլարի վնասի: Ամենաշատ թվով զոհեր են գրանցվել Հնդկաստանի հյուսիսում տարերային աղետների հետեւանքով: Ջրհեղեղների հետեւանքով Հնդկաստանի հյուսիսում զոհվել է 1,9 հազար մարդԼ Աֆրիկայի համար ամենակործանիչը դարձել է «Իդայ» արեւադարձային ցիկլոնը, որը մարտի 4-21-ին երկու անգամ տարածվել է Մոզամբիկի, Մադագասկարի, Զիմբաբվեի եւ Մալավիի տարածքներում՝ ջրհեղեղներ առաջացնելով, զոհվել է 1,3 հազար մարդ: Ամենից շատ տուժել է Մոզամբիկի մեծությամբ երկրորդ Բեյրա քաղաքը: Christian aid-ը նշում է, որ անցնող 2019 թվականը դարձել է ամենաանհանգիստը բնական աղետների տեսանկյունից՝ խախտելով տասնյակ միլիոնավոր մարդկանց նորմալ կյանքն ու մեծ տնտեսական վնաս հասցնելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր