00:00:00

Վերլուծաբանները պարզել են, թե որ երկրներում են ռուս զբոսաշրջիկները դիմավորելու Ամանորը

04:03, 31 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Զբոսաշրջային որոնողական համակարգի վերլուծաբանները կազմել են 12 հեռավոր ուղղությունների ցանկը, ուր մոսկվացիները մեկնելու են Ամանորի գիշերը: Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ բերելով Aviasales-ի տվյալները, առաջին տեղը զբաղեցրել է Բանգկոկը, ուր մեկնելու համար ՌԴ մայրաքաղաքի բնակիչները հասցրել են տոմսեր ձեռք բերել միջին հաշվարկով 42 000 ռուբլով: Հաջորդ ուղղությունը Բալին է, այս ուղղությամբ տոմսերն ամենաթանկերից մեկն են: Ավիատոմսի միջին գինը կազմում է 63 000 ռուբլի: Հաջորդ ուղղություններն են թաիլանդական Փհուկետ կղզին, Շրի Լանկան, Դելին, Սեյշելյան կղզիները, հարավաֆրիկյան Քեյփթաունը: Մոսկվաբնակները ցանկություն են հայտնել Ամանորը դիմավորել նաև Մայամիում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Զանզիբարում, Տանզանիայում, Հավանայում և Մալդիվներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր